Պատմության էջերից
Սկսվեց մեծ պահքը

Մեծ պահքը նիհարելուն միտված սննդային դիետա չէ
Մեծ պահքի գլխավոր նպատակը հոգիների մաքրումն է
- Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակին ունի իր անունը
- Մեծ պահքի վերջին շաբաթվա յուրաքանչյուր օրն ունի իր ծիսակարգն ու անվանումը
Մեծ Պահքը սկսվում է Բուն Բարեկենդանով, որը հնում նշվում էր խնջույքներով, ուրախ դիմակահանդեսներով, երբեմն չափն անցնող կատակներով` հիշեցնելով այն երջանիկ վիճակը, երբ մարդը դեռ դրախտում էր, իսկ դրան հաջորդած Մեծ պահքը խորհել է տալիս, թե ինչպե՞ս է կորցրել այն և մատնանշում դրան վերադառնալու միջոցն ու ճանապարհը:
ՄԵԾ ՊԱՀՔԻ ԿԻՐԱԿԻՆԵՐ
Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, հայ եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման:
Մեծ պահքի կիրակիներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը` միասին ներկայացնելով դրախտից Գողգոթա տանող ճանապարհը, այսինքն` մարդկության փրկագործության ուղին: Հայ եկեղեցու յուրահատկություններից են Մեծ պահքի կիրակիներին տրված հատուկ անունները:
ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ` Մեծ պահքի առաջին կիրակին, ներկայացնում է դրախտային երանելի կյանքը:
ԱՐՏԱՔՍՄԱՆ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի երկրորդ կիրակին, որն իր անունն ու խորհուրդը ստացել է մարդու` դրախտից արտաքսվելու հինկտակարանյան պատմությունից: Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, այսինքն` չհնազանդվեցին Աստծու պատվիրաններին, մեղք գործեցին, հետևելով օձի` չարի խորհուրդներին` հեռացան իրենց երջանկության աղբյուրից` Աստծուց:
Մեծ պահքի երրորդ և հաջորդ կիրակիներն իրենց անուններն ու խորհուրդները ստացել են օրվա ավետարանական ընթերցվածքի գլխավոր առակներից:
ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի երրորդ կիրակին` մատնանշելով Հիսուսի պատմած անառակ որդու առակը (Ղուկ., ԺԵ, 11-32): Առակը խտացնում է Քրիստոսի Ավետարանի հիմնական գաղափարը` Աստված հոգատար Հայր է մարդու համար, անսահման սիրող ու ներողամիտ: Անառակի կիրակիի խորհուրդը մարդու` անկումից վերելքը, կորստից` փրկությունը ընկած վիճակից վերականգնումն է, ինչը նաև Մեծ պահքի նպատակն է:
ԱՆԻՐԱՎ ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի չորրորդ կիրակին (Ղուկ., ԺԶ, 1-8): Այս առակով Հիսուսը պատմում է զուտ աշխարհիկ, անիրավ մի տնտեսի մասին, ով ջանք չէր խնայում իր երկրային ու ֆիզիկական կյանքը ապահովելու համար: Երբ նրան ամբաստանում են տիրոջ առաջ, թե` վատնում է վերջինիս ունեցվածքը, տերը կանչում է նրան և հաշվետվություն պահանջում: Տնտեսն անհանգստանալով, որ կարող է բացահայտվել իր անազնվությունը` կանչում է տիրոջ պարտապաններին ու նրանց հետ միասին փոխում մուրհակները: Իմանալով այս մասին` տերը գովում է նրան: Տնտեսի անազնվությունը չէ, սակայն, որ առակի խորհրդով գովաբանվում է: Այդ օրինակով Քրիստոսը գովում է նպատակին հասնելու մարդու աննահանջ ջանքն ու հնարամտությունը: Յուրաքանչյուր մարդ այս աշխարհում Աստծու կողմից նշանակված տնտես է, ով պետք է իմաստնաբար տնօրինի իր բաժին տնտեսությունը` կյանքը, խելքը, շնորհները, ինչպես նաև նյութական հարստությունն ու ունեցվածքը:
ՄԻՋԻՆՔ է կոչվում Մեծ պահքի 24-րդ օրը: Այն հիշեցնում է, որ պահքը հասել է իր կեսին: Ժողովրդական սովորույթներից է միջինքի կարկանդակը, որի մեջ դնում են դրամ: Ում բաժնում այն ընկնի, նա էլ այդ տարի կլինի հաջողակ և հարուստ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի հինգերորդ կիրակին: Անիրավ դատավորի ու այրի կնոջ մասին առակը (Ղուկ., ԺԸ, 1-8) պատմում է, թե ինչպես Աստծուց չվախեցող և մարդկանցից չամաչող մի դատավոր` հոգնած այրի կնոջ անդադրում դիմումներից, ի վերջո արդարությամբ վճռում է նրա հարցը: Դատավորի կիրակին իր խորհրդով շեշտում է անձանձրույթ ու հարատև աղոթքի կարևորությունը: Սակայն Հիսուսն իր խոսքով ու կյանքով հաստատում և ուսուցանում է, որ չպետք է աղոթել մարդկանց ցուցադրելու, երևալու համար, այլ անիրավ դատավորի առակի այրի կնոջ նման` հարատև, ջերմեռանդ, մաքուր սրտով ու անկեղծ հավատով, որի առաջ տեղի տվեց անգամ անիրավությունը:
ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի վեցերորդ կիրակին, որը նվիրված է Քրիստոսի երկրորդ Գալստյանը:
ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ԿԻՐԱԿԻՆ Մեծ պահքի վերջին` յոթերորդ կիրակին է: Այն հիշատակությունն է Հիսուսի` իբրև Մեսիա Երուսաղեմ հանդիսավոր մուտքին: Ներկայումս Ծաղկազարդի տոնը հայտարարվել է որպես Երեխաների օրհնության օր:
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ Ծաղկազարդի հաջորդ շաբաթը կոչվում է Ավագ: Այն հիշատակությունն է Երուսաղեմ մտնելուց հետո Քրիստոսի կյանքի վերջին յոթ օրերի իրադարձությունների և նախապատրաստության` Քրիստոսի Հարության տոնի: Շաբաթը կոչվում է Ավագ, որովհետև ամենամեծն ու նշանակալին է հիշատակվող դեպքերի թե´ կարևորությամբ և թե´ խորհրդով:
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ առավոտյան եկեղեցին նշում է ՎԵՐՋԻՆ կամ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ընթրիքի հիշատակությունը, որի ժամանակ հաստատվեց Հաղորդության խորհուրդը: Վերջին ընթրիքի ժամանակ Հիսուսը` օրհնելով և աշակերտներին բաժանելով հացն ու գինին, դրանք ներկայացրեց որպես Իր Մարմինը և Արյունը, այսինքն` նրա կամավոր զոհաբերությունը խաչի վրա հանուն մարդկության փրկության: Վերնատանը աշակերտների հետ զատկական սեղան նստելուց առաջ Հիսուսը մեկ առ մեկ լվանում է աշակերտների ոտքերը: Սա ՈՏՆԼՎԱՅԻ արարողությունն է: Աստված լվանում է իր արարածների ոտքերը` ցույց տալով կատարյալ սերը նրանց հանդեպ և խոնարհության ու հեզության օրինակ դառնալով` հորդորում նրանց նույն կերպ վարվել միմյանց հանդեպ:
Քրիստոսի մատնությանը, չարչարանքներին ու խաչելությանը նվիրված ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԻ արարողությունները կոչվում են Խավարման կարգ: Ավետարանական ընթերցումները հիշատակում են Հուդայի մատնությունը, Հիսուսի` Գեթսեմանիի այգում աղոթքը, ձերբակալությունը, քահանայապետերի կողմից հարցաքննվելը, չարչարանքներն ու խաչելությունը, Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավագ Ուրբաթը Հիսուսի չարչարանքների ու խաչելության հիշատակության խորհուրդն է: Այդ օրը նշվում է նաև Հիսուսի` խաչից իջեցման և թաղման հիշատակը:
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹԻ երեկոյան, ինչպես Ս. Ծննդյան տոնի նախորդ երեկոյան, եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, որի ավարտին վերջանում է նաև Մեծ պահքը և սկսվում զատկական տոնը:
Այս տարի փետրվարի 20-ից սկսվել է Մեծ պահքի շրջանը: Այն կտևի 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև
Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 8-ին:
ԶԱՏԻԿԸ քրիստոնյա աշխարհի ամենակարևոր ու առանցքային իրադարձությունն է: Քրիստոսի Հարությունը մանրամասն նկարագրված է չորս Ավետարաններում (Մատթ., ԻԸ, 1-20, Մարկ., ԺԶ, 1-18, Ղուկ., ԻԴ, 1-49, Հովհ., Ի, 1-29): Շաբաթ երեկոյան, երբ Քրիստոսի մարմինը դրվեց գերեզման, խավարն արդեն տիրապետող էր դարձել: Խավար էր նաև մարդկանց հոգիներում` Քրիստոսի աշակերտների ու հետևորդների, ովքեր տրտում և հուսաբեկ, շփոթված ու իրարամերժ զգացումներով ցրվել էին: Կիրակի առավոտյան, երբ յուղաբեր կանայք գնում են Քրիստոսի գերեզման` նրա մարմինը օծելու և խնկարկելու` գտնում են վեմը` դուռը փակող քարը մի կողմ գլորված և գերեզմանը` դատարկ: Նրանց դիմավորում են երկու լուսազգեստ հրեշտակներ, ովքեր և ավետում են Քրիստոսի Հարությունը: Զատիկը հին հրեաների մոտ եգիպտական գերությունից ազատագրվելու տոնն է, իսկ քրիստոնյաների մոտ` Քրիստոսի Հարության:«Զատիկ» նշանակում է զատվել, բաժանվել. նկատի է առնվում հրեաների` եգիպտական գերությունից բաժանումը, իսկ Քրիստոսի Հարությամբ` մեղքից ու մահից զատվելը և վերջնական իմաստով` դեպի Աստված վերադարձը:
ԿԱՐՄԻՐ ՆԵՐԿՎԱԾ ՀԱՎԿԻԹՆԵՐ նվիրելը միմյանց` Զատկի տոնի սովորույթներից է: 325 թ. Նիկիայի տիեզերական առաջին ժողովի սահմանած կարգի համաձայն` Քրիստոսի Հարության տոնը նշվում է գարնանային գիշերհավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող կիրակի օրը, այսինքն` կարող է նշվել մարտի 22-ից ապրիլի 25-ն ընկած 35-օրյա ժամանակահատվածում:

Կարդացեք նաև

Էրիխ Ֆրոմմը XX դարի մեծագույն սոցիալական հոգեբաններից է, «հումանիստական հոգեվերլուծության», նեոֆրեյդիզմի հիմնադիրներից (Կ. Խորնիի և Գ. Սալլիվանի հետ միասին)...


«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...


Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...


1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...


1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...


Ջեյմս Ջերոմ Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...


Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...


Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...


Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...


ահարաշի Մահեշ Յոգին ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...


Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...


Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...


Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...


Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...


Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն